Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ի 
ներգրավման հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը գնահատել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներգրավման հավանականությունը: ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն այս առնչությամբ նշել է, որ առայժմ հակամարտությունն ընթանում է ԼՂ տարածքում և չի տեղափոխվել բուն Հայաստանի տարածք, ուստի՝ ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսելը ոչ կոռեկտ է համարում:

«Հակամարտությունը չի տեղափոխվել տարածք, Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացվել: ՀԱՊԿ-ն իր անդամ պետություններին օգնում է որոշակի իրավիճակներում, երբ կա ակնհայտ ագրեսիա: Առայժմ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը հենց հայերի կողմից ճանաչված չէ որպես իրենց տարածքի մի մաս և միգուցե չճանաչվի: ՀԱՊԿ-ի պաշտպանական ներուժի ներգրավման մասին խոսելը ոչ կոռեկտ է»,- ասել է փոխարտգործնախարարը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի ՀՀ-ի հանդեպ: Հիմա դեռ վաղ է Ադրբեջանի որոշ գործողությունները ՀՀ-ի նկատմամբ որպես ագրեսիա գնահատելու համար: «Եթե եղավ հարձակում ՀՀ-ի վրա, այո, կդիմենք: Նախ մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին, որով ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ինքնապաշտպանության ենք դիմում, դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին: Այդ բոլորը կանոնակարգված է»,-ասաց Քոչարյանն ու հավելեց, որ այս պարագայում դեռևս դրա մասին խոսելը վաղ է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am