Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ համայնքը Բրյուսելում զանգվածային ավտոերթ է կազմակերպել դեպի ՆԱՏՕ-ի և ԵԽ գրասենյակներ

Հայ համայնքը Բրյուսելում զանգվածային ավտոերթ է կազմակերպել դեպի ՆԱՏՕ-ի և ԵԽ 
գրասենյակներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայ համայնքը զանգվածային ավտոերթ է անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները ավտոերթով շարժվել են դեպի ՆԱՏՕ-ի և Եվրախորհրդարանի գրասենյակներ։

Ակցիայով մասնակիցները փորձել միջազգային հանրության ուշադրությունը գրավել Արցախի դեմ  ընթացող պատերազմի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների վրա։ Ավտոերթի մասնակիցները իրենց մեքենաներին փակցրել են ՀՀ եւ Արցախի դրոշները, ինչպես նաեւ Արցախին աջակցող գրառումներով պաստառներ։

Ավթոերթին մասնակցել են նաև Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից ժամանած հայերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]