Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանը ողջունում է Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված խաղաղության հաստատմանը. Փաշինյան

Հայաստանը ողջունում է Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված 
խաղաղության հաստատմանը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ողջունում է Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը նշել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի և Ադրբեջանի hանրապետությունների միջև տարաձայնությունների կարգավորման հարցում կառուցողական դեր ունենալու պատրաստակամություն է հայտնել: Հարցին՝ ո՞րն է Ձեր պատասխանը այս առաջարկին, և Ձեր կարծիքով՝ Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կկարողանա միջնորդություն իրականացնել, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ շրջանակն է: Իրանը, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, կարող է դեր խաղալ: Կարծում եմ՝ այս փուլում այդ դերը պետք է կենտրոնացնել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, և մենք ողջունում ենք Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am