Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ում 
ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրին: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է  Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

«Տեղի է ունեցել մտքերի և գնահատականների օգտակար փոխանակում ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ:

Հաստատվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության բոլոր դրույթների կատարման այլընտրանքի բացակայությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am