Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում հարկային ոլորտին առնչվող նախագծեր են

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում հարկային ոլորտին առնչվող 
նախագծեր են

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին կգումարի արտահերթ նիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է կառավարության որոշման նախագծում:

Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին գումարվելիք նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն՝ պայմանավորված Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ