Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Էրդողանը Մակրոնին դատապարտել Է «լուսավորյալ իսլամի» գաղափարի համար

Էրդողանը Մակրոնին դատապարտել Է «լուսավորյալ իսլամի» գաղափարի համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնին քննադատել Է նրա «լուսավորյալ իսլամի» գաղափարի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Մակրոնը մեծ ճառով հանդես Էր եկել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի թեմայով, հայտարարելով, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված Է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին:

Ֆրանսիայի իշխանություններն իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակներում մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը նաեւ գաղափար Է արտահայտնել Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի հետ միասին կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որը թույլ կտա «լուսավորյալ իսլամ» կառուցել երկրում: Նրա խոսքով՝ անհրաժեշտ Է Ֆրանսիայում իսլամն ազատել օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման հսկողությունը: «Վերջին ժամանակներս հայտնվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ «ֆրանսիական իսլամը», «եվրոպական իսլամը», «ավստրիական իսլամը»:

Բայց Մակրոնի իսկական նպատակը մուսուլմանների հետ հաշիվ տեսնելն Է: Նրանք ցանկանում են ստեղծել հակաիսլամական համակարգ, որի դեպքում կրոնական արարողությունները կարելի Է անցկացնել միայն տանը, որի դեպքում արգելվում են կրոնական խորհրդանշանների օգտագործումը: Այդպիսի համակարգի անվանումը ոչ թե ժողովրդավարություն Է, տոտալիտարիզմ»,-ասել Է Էրդողանը Իսլամական համագործակցության կազմակերպության տեսախորհրդաժողովի ժամանակ իր ելույթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ