Իսրայելը եւ ԱՄԷ-ն ավիահաղորդակցության եւ անայցագիր ռեժիմի համաձայնագրեր են ստորագրել
14:38, 20 Հոկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները հոկտեմբերի 20-ին ստորագրել են երկկողմ համաձայնագրեր ավիացիոն հաղորդակցության, անայցագիր ռեժիմի, ներդրումների պաշտպանության եւ գիտության ու տեխնոլոգիաների բնագավաում համագործակցության շուրջը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Երկու երկրների նրեկայացուրցիչները փաստաթղթերում իրենց ստորագրություններն են դրել Թել Ավիվի մերձակայքի Բեն Գուրիոն օդանավակայանում վարչապետ Բենիամին Նաթանյահուի, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչնինի եւ ԱՄԷ-ի ֆինանսների պետական նախարար Օբեյդ բեն Հումեյդ աթ Թայերի ներկայությամբ:
Արարարողության հեռարձակել Է Իսրայելի Kan կորպորացիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում