Արցախ

ՊԲ-ն ադրբեջանական ուժերին պատճառում է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ

1 րոպեի ընթերցում

ՊԲ-ն ադրբեջանական ուժերին պատճառում է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

«Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ»,- տեղեկացնում են կենտրոնից:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում