Արցախ

Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով Քաշաթաղում վնասվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով Քաշաթաղում վնասվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ

ՔԱՇԱԹԱՂ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ճշտվել են ադրբեջանական զինուժի կողմից Քաշաթաղի շրջանի բնակավայրերի հրթիռակոծման հետևանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը տեղեկացրել է, որ վնասվել են բնակելի առանձնատներ և ենթակառուցվածքներ:

«Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով հրադադարը, կրակ է բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ: Մասնավորապես հրթիռակոծել են Մարտունի քաղաքը և Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Հուրգավան համայնքները: Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան»,- ասաց Թադևոսյանը:

Նրա խոսքով` հիմնականում վնասվել են բնակարանները, ճանապարհները. հակառակորդը պարզապես նյութական վնաս է հասցրել բնակչությանը:

Արտակարգ պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի խոսքով` վնասների չափերի վերաբերյալ տվյալները դեռևս ճշտվում են:

Վան Նովիկով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում