Արցախ

Մարտակերտում վերականգնվել է որոշ ենթակառուցվածքների աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Մարտակերտում վերականգնվել  է որոշ ենթակառուցվածքների աշխատանքը

ՄԱՐՏԱԿԵՐՏ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինուժը հոկտեմբերի 19-ի առավոտյան կրկին թիրախավորել է Արցախի Մարտակերտ քաղաքը ու հարակից խաղաղ բնակավայրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնելով տեղում տիրող իրավիճակը՝ Մարտակերտից լրագրող Լուսինե Զաքարյանը տեղեկացրեց, որ շրջկենտրոնում հաջողվել է վերականգնել որոշ ենթակառուցվածքների աշխատանքը:

«Այսօր առավոտվանից հակառակորդը կրկին թիրախավորել է Մարտակերտ քաղաքը և հարակից բնակավայրերը` համեմատաբար ոչ ինտենսիվ ձևով՝ հրթիռակոծելով բնակելի շենքեր, տներ, հասարակական օբյեկտներ, ճանապարհներ»,- ասաց Զաքարյանը:

Նա հայտնեց,որ այս պահի դրությամբ հարաբերական հանգիստ է:

«Նշեմ, որ քաղաքում այս պահին կա հոսանք, սակայն գազ դեռ չկա: Բնակչությունը ապահովված է սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով: Բնակչությունն ապրում է առանց ընկճվածության, ամենքը ձգտում են ինչով կարող են օգտակար լինել մարտիկներին»,-նշեց Զաքարյանը:

Լրագրողը հավելեց նաև, որ տների վնասվածքները այդքան շատ չեն , քաղաքապետը պետք է շրջայց կատարի և ճշտի վնասի չափերը:

Վան Նովիկով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում