Քաղաքականություն

Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին ներկայացրել է հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:

«Նախարար Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, արձանագրեց, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ»,- ասված է հայտարարությունում:

Հեռախոսազրույցի ընթացքում Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում