Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Կայանատեղիում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով յոթ մարդ Է տուժել Արիզոնայի նահանգում

Կայանատեղիում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով յոթ մարդ Է տուժել Արիզոնայի նահանգում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ երեխաներ, վերքեր են ստացել ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Մեսա քաղաքի կայանատեղիում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Arizona Republic տեղական թերթը: Նշվում Է,, որ ոստիկանությունը դիմել Է հասարակայնությանը՝ խնդրելով օգնել գտնելու կրակողին, որը հոկտեմբերի 16-ի երեկոյան կրակ Է բացել կայանատեղիի կողքով անցնող ավտոմեքենայից: Թերթի տվյալներով, վերքեր են ստացել մեկից մինչեւ 16 տարեկան անչափահասներ:

Հոկտեմբերի 17-ին մեկամյա երեխայի վիճակը գնահատվել Է որպես օրհասական: Մյուս տուժածների վնասվածքները թեթեւից մինչեւ ծանր աստիճանի են, սակայն կյանքի համար սպառնալիք չեն ներկայացնում: Ոստիկանությունում նշել են, որ փնտրում են միջադեպի հնարավոր վկաների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am