Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է զոհված զինծառայողի հոգեհանգստի արարողությանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է զոհված զինծառայողի հոգեհանգստի արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում զոհված զինծառայող, շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին:

Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, եւ այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի:

Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը ու մեր նահատակների հեղած արյանը: Այլ տարբերակ չկա: Խնամենք, ուժեղացնենք մեր կամքը հաղթանակի»,- գրել է Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am