Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռումինիայի Հարգիտայի նահանգապետը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

Ռումինիայի Հարգիտայի նահանգապետը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռումինիայի Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբանը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի դեմ պայքարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբան իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով, Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում:

«Կարևոր է մեր համերաշխությունը ցուցաբերել Հարգիտա նահանգի քույր շրջանին՝ հայկական Լոռու մարզին: Եվ հաջորդ չորս տարիներին Լոռու մարզը կարող է ապավինել մեր աջակցությանը: Կարևոր է հիշել, որ քույրացման հարաբերությունները երկու կողմերին էլ տալիս են նոր հնարավորություններ, աջակցություն, այդ հարաբերությունները դրական արդյունք ունեն, և այդպես կլինի առաջիկա չորս տարիներին ևս»,- ասել է Չաբանը:

Քույրացման հարաբերությունները սկսվել են 2017թ., երբ Հարգիտա շրջանի խորհուրդը Գեորգենիում նախաստորագրվեց Լոռու հետ քույր շրջան դառնալու պայմանագիրը: 2019թ. սեպտեմբերի 27-ին Վանաձորում (Հայաստան) ստորագրվեց քույր քաղաքների մասին պայմանագիրը: Անցյալ տարվա հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ ներառյալ կրթական հաստատությունների համագործակցությունը, երեխաների և երիտասարդների ճամբարների կազմակերպումը, սննդագիտությունը, բիզնես խորհրդատվությունը, տնտեսական և առևտրային համագործակցությունը և, վերջապես, ոչ պակաս կարևորություն ունեցող մշակույթի ոլորտում համագործակցությունը»:

Նահանգապետ Բորբոյը նույնաբովանդակ աջակցության նամակ է հղել նաև իր գործընկերոջը՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]