Արցախ

Ադրբեջանը Մարտակերտին հասցրել է հրթիռահրետանային հարվածներ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը Մարտակերտին հասցրել է հրթիռահրետանային հարվածներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Մարտակերտ քաղաքին հասցրել է հրթիռահրետանային հարվածներ և այդ ուղղությամբ թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին անգամ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը: Մասնավորապես Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել են Արցախի ՊՆ-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում