Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն մեկ շաբաթում վարակման ավելի քան 2,2 մլն դեպք Է արձանագրել աշխարհում. առավելագույն աճ

 ԱՀԿ-ն մեկ շաբաթում վարակման ավելի քան 2,2 մլն դեպք Է արձանագրել աշխարհում. առավելագույն աճ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արձանագրել Է կորոնավիրուսով վարակումների թվի՝ համավարակից սկզբից ի վեր ամենաբարձր աճը՝ ավելի քան 2,2 միլիոն դեպք մեկ շաբաթում: Ընդհանուր առմամբ, ԱՀԿ-ի հաշվարկներով՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան աշխարհում վարակումների թիվը գերազանցել Է 37,42 միլիոնը, մահացել Է 1,07 միլիոն մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վարակի տարածման տեմպերով առաջատարների եռյակում են Հնդկաստանը, ԱՄՆ-ը եւ Բրազիլիան:

Եվրոպայում վարակումների աճով անցալ շաբաթ առաջատարներն են եղել Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, երրորդ հորիզոնականում Է հայտնվել Ռուսաստանը: Կորոնավիրուսի հետ կապված մահացու վախճանների թիվն ավելացել Է ավելի քան 39 հազարով, ինչը մոտավորապես համապատասխանում Է նախորդ շաբաթվա ցուցանիշին: Առավել բարձր մահացություն Է գրանցվել Հնդկաստանում, հետեւում են Մեքսկան, ԱՄՆ-ը եւ Բրազիլիան: Անցյալ շաբաթ, ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ առավել մեծ թվով մահացու վախճաններ՝ ավելի քան 6,5 հազար, արձանագրվել Է Հնդկաստանում:

5 հազարից ավելի մարդ Է մահացել Մեքսիկայում, ԱՄՆ-ում մահացել Է 4,8 հազարից ավելի կորոնավիրուսով հիվանդ, Բրազիլիայում՝ ավելի քան 4,2 հազար: Այս նույն երկրները, միայն այլ հաջորդականությամբ՝ ԱՄՆ, Բրազիլիա, Հնդկաստան, Մեքսիկա, պահպանում են առաջնությունը մահացածների ընդհանուր քանակով: Տարածաշրջանների թվում կորոնավիրուսի պատճառով մահացածների թվի աճով առաջատարը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկան Է, որտեղ յոթ օրում արձանագրվել Է 20 հազարից ավելի մահացու վախճան: Եվրոպայում մեկ շաբաթում մահացել Է 6,1 հազարից ավելի մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am