Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԽՄԿ-ն ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման հույս է հայտնել

ԿԽՄԿ-ն ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման հույս է 
հայտնել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍ-ը, այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը:

«Մենք հույս ունենք, որ հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը կպահպանվի և որ այն էականորեն կթեթևացնի տուժածների վիճակը»,- ասել է նա:

Նա հավելել է, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է փոխգործակցել մարտերի ժամանակ զոհվածների դիերի, ինչպես նաև պահվող անձանց փոխանակման հարցում: «Սակայն կողմերը պետք է պայմանավորվեն ձևաչափի հարցում: Մենք շարունակում ենք երկխոսությունը նրանց հետ՝ ներկայացնելով առաջարկներ»,- մանրամասնել է տարածաշրջանային տնօրենը:

Նրա խոսքով՝ կողմերը պետք է պայմանավորվեն գործառնական և լոգիստիկ հարցերի շուրջ, իսկ այդ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: «Բացի այդ, պետք է երաշխավորվի մեր խմբերի անվտանգությունը, որպեսզի այդ գործողությունները կատարվեն»,- ընդգծել է Շուեպը:

ԿԽՄԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ կազմակերպությունը ներգրավված չէ քաղաքական բանակցությունների մեջ: «Մեր դերակատարումը բացառապես մարդասիրական է՝ որպես չեզոք միջնորդ»,- ասել է նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am