Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով Արցախում զոհերի թիվը հասել է 31-ի

Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով Արցախում 
զոհերի թիվը հասել է 31-ի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախում առնվազն 31 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Վերջին օրերի ընթացքում հիվանդանոցում մահացել է 3 խաղաղ բնակիչ,- գրել է Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը հայտնել է նաև, որ նոր տեղեկությունների համաձայն՝  նախորդ օրերի ադրբեջանական հարվածների արդյունքում սպանվել էր ևս երեք քաղաքացիական անձ: Արտակ Բեգլարյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ զոհվածներից մեկը եղել է Զագլիկ գյուղում, մյուսը Մարտակերտ քաղաքի մոտ, երրորդն էլ Ստեփանակերտում: «Նրանք տարբեր օրերի են զոհվել, ուղղակի տեղեկությունը մենք նոր ենք կարողացել ճշգրտել: Զոհվել են հրետակոծության կամ հրթիռակոծության արդյունքում»,- հայտնեց Բեգլարյանը:

Այսպիսով, Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը կազմում է առնվազն 31:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ զոհերի անունները կհրապարակեն ավելի ուշ:

Հայաստանի Հանրապետության տարածքի թիրախավորումը խլել է ևս չորս մարդու կյանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]