Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանական թիրախավորումից տուժած բոլոր բնակավայրերը վերականգնելու ենք. Պարգև Սրբազան

Ադրբեջանական թիրախավորումից տուժած բոլոր բնակավայրերը վերականգնելու ենք. 
Պարգև Սրբազան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վստահեցնում է՝ Շուշիի եկեղեցին, ինչպես նաև ադրբեջանական թիրախավորումից տուժած բոլոր բնակավայրերը վերականգնելու են՝ հիշեցնելով, որ 90-ականների պատերազմից հետո ևս դրանք ավերված են եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Պարգև Սրբազանն ասաց մամուլի ասուլիսում:

«Երեկ, հրթիռակոծելով Ղազանչեցոց եկեղեցին՝ հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել: Միջազգային տեռորի, բարբարոսության ձեռագիր է սա, մենք շատ լավ հասկանում ենք: Մենք վերականգնելու ենք և՛ Ստեփանակերտը, և՛ Շուշին, և՛ մյուս բնակավայրերը, և՛ բոլոր ենթակառուցվածքները: Համազգային ուժերով կվերակագնենք, մեկ է՝ փյունիկի պես հառնելու ենք մեր ազգն էլ, մեր հայրենինքն էլ», - ասաց Սրբազանը։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշեց, որ հայկական կողմի դեմ հակառակորդը շատ ուժեղ է պայքարում։

«Մենք ենք, մեր Աստված և մեր բանակը։ Մեր 18-20 տարեկան տղաները իրոք հերոսներ են, հիանալ կարելի է, շնորհակալ եմ իրենց ծնողներին, որ այսպիսի հզոր տղաներ են դաստիարակել մեր հայրենիքի համար: Նրանք ամեն օրվա հրետակոծության ժամանակ սարի պես կանգնած են։ Մեր ուժերն անհավասար են, սակայն մենք կատաղի դիմադրում ենք, և մեր գործն արդար է»,- ընդգծեց Արցախի թեմի առաջնորդը։

Նա վստահեցրեց, որ պետք է ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք և անսասան ոգի:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ևս մեկ անգամ կոչ արեց մասնակցել համահայկական դրամահավաքին:

Ադրբեջանը հոկտեմբերի 8-ին 2 անգամ հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն: Երկրորդ հարվածի ժամանակ տուժել են տարածքում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող 3 լրագրող:

Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am