Եվրոպական խորհրդարանի պատգամավորն անհրաժեշտ է համարում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանում «Կատալունիայի հանրապետական ձախ» (ERC) կուսակցության պատգամավոր Ջորդի Սոլեն հոկտեմբերի 7-ին ընթացող քննարկումների ժամանակ հայտարարել է, որ պետք է ճանաչել և հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ հրապարակելով իր ելույթի համապատասխան տեսանյութը:
«Ինքնորոշման իրավունքի անտեսումը կարող է մեծ հակամարտությունների պատճառ դառնալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է կատալոնացի պատգամավորը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի բոլոր դերակատարները, հակամարտությունը սրելու փոխարեն, պետք է աշխատեն խաղաղությունը խթանելու ուղղությամբ:
Tots els actors de la regió han de treballar per fomentar la pau enlloc d’escalar el conflicte. Però també cal reconèixer i respectar el dret a l’autodeterminació del poble de #NagornoKarabakh. La manca de respecte pel dret a l'autodeterminació és a l’origen de massa conflictes. pic.twitter.com/XMJnyM65tB
— Jordi Solé (@jordisolef) October 7, 2020