1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միացյալ Թագավորությունն ու Կանադան կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները

Միացյալ Թագավորությունն ու Կանադան կոչ են անում դադարեցնել ռազմական 
գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը համատեղ հայտարարություն են տարածել` կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական կայքում:

«Կանադան և Միացյալ Թագավորությունը կրկին հայտարարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ շարունակվող ռազմական գործողություններին վերջ դնելու անհրաժեշտության մասին: Մենք հատկապես մտահոգված ենք քաղաքացիական շրջանների ռմբակոծումների մասին հաղորդագրություններով և ցանկանում ենք մեր ցավակցությունները հայտնել զոհվածների ընտանիքներին։ Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը»,- ասված է հայտարարության մեջ:

Միացյալ Թագավորությունն ու Կանադան հաստատակամորեն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին։

«Մենք վճռականորեն կոչ ենք անում երկու պետությունների բոլոր գործընկերներին` կրկնապատկել իրենց ջանքերը ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու համար և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի սրմանը»,- նշել են ԱԳ նախարարները:

Հայտարարությունում ասված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը կարող է լինել միայն բանակցությունների, ոչ թե ռազմական գործողությունների միջոցով:

«Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և աշխատեն առանց նախապայմանների այդ նպատակին հասնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններՖրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունիցՍիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]