Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հիփ-հոփ աստղ Քարդի Բին իր բազմամիլիոնանոց լսարանին կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին

Հիփ-հոփ աստղ Քարդի Բին իր բազմամիլիոնանոց լսարանին կոչ է արել մասնակցել 
Արցախի համար դրամահավաքին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիփ-հոփ ժանրում ստեղծագործող հանրահայտ երգչուհի, հեռուստաաստղ Քարդի Բին «Ինստագրամի» իր 76 մլն-ից ավելի հետևորդներին հորդորել է մասնակցել Արցախին աջակցելու նպատակով կազմակերպված դրամահավաքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին «Ինստագրամի» «սթորի» բաժնում  հրապարակել է  Հայաստանի դրոշով լուսանկար՝ կոչ անելով մասնակցել  Արցախին ուղղված դրամահավաքին:

Նման հարապարակում է արել նաև երգչուհու ամուսինը՝ ռեփեր Offset-ը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Հաստատված է նաև միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի կիրառման փաստը: 

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 219 զինծառայող և կամավորական:

Արցախին աջակցելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավը: Համազգային դրամահավաքի արդյունքում այս պահին հավաքվել է ավելի քան 58 մլն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am