Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախի նախագահի խոսնակը կրկին հերքում է Հարությունյանի վիրավորվելու մասին ադրբեջանական սուտը

Արցախի նախագահի խոսնակը կրկին հերքում է Հարությունյանի վիրավորվելու մասին 
ադրբեջանական սուտը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կրկին հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում նորից շրջանառվող այն ապատեղեկատվությունը, թե իբր Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պողոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Միանգամից հերքեմ. այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները»,- գրել է Պողոսյանը:

Նա հավելել է, որ նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել են Ալիևի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ Հարությունյանի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում Ադրբեջանի կեղծ պրոպագանդայի վրա:

«Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»,- եզրափակել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել էր առաջնագիծ` «իր բաժին մարտը մղելու»: Նրա հետ առաջնագիծ էին այցելել նաև Արցախի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունների տնօրենները: Հոկտեմբերի 4-ին Հարությունյանը վերադարձել է առաջնագծից և տեսաուղերձով դիմել ժողովրդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am