Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը. Արցախի նախագահ

Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը. Արցախի 
նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել առաջնագծում տիրող իրավիճակի մասին:

«Հարգելի՛ հայրենակիցներ
Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։
Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։
Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։
Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է նա։
Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել էր, որ հատուկ ստորաբաժանման հետ մեկնում է առաջնագիծ՝ «իր բաժին կռիվը տալու»։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am