Քաղաքականություն

Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ հակամարտության կողմերին

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ հակամարտության կողմերին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Չերնովիցկի շրջանում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Խոսքն այն մասին չէ, որ Ուկրաինան ռազմական օգնություն կցուցաբերի որեւէ երկրի»,-ասել է Զելենսկին:

Նա նաեւ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Կիեւը հակամարտող կողմերին երկխոսության կոչ է անում ՝ հակամարտության ապաէսկալացման նպատակով:

Զելենսկու «Ժողովրդիծառա»կուսակցությունիցԳերագույնռադայիպատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, թե Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներումաջակցելԱդրբեջանին:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարԱրսեն Ավակովը հերքել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցություն տրամադրելու հայտարարություններն ու դեղահաբեր ընդունելու խորհուրդ տվել դրա հեղինակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում