Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանը Հադրութի քաղաքացիական բնակչության դեմ կիրառել է «Սմերչ» համակարգ

Ադրբեջանը Հադրութի քաղաքացիական բնակչության դեմ կիրառել է «Սմերչ» 
համակարգ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը Հադրութ քաղաքի ուղղությամբ կիրառել է «Սմերչ» հրթիռային համակարգ, կան քաղաքացիական վիրավորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հենց նոր «Սմերչ» խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ»,-գրել է Հովհաննիսյանը:

Այլ մանրամասներ Հովհաննիսյանը չի հայտնել:

«Արմենպրես»-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը, նյութը կթարմացվի:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության դեմ բազմիցս կիրառվում են հրթիռահրետանային արդիական համակարգեր: Հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ: Ադրբեջանը հոկտեմբերի 1-ին նաև հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում: Քաղաքացիական անձանց շրջանում հայկական կողմն ունի 12 զոհ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am