Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի 
արտահերթ ընդլայնված նիստ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ երկրի ղեկավարը նշել է, որ պատերազմական իրավիճակում և ռազմական դրության պայմաններում պետական կառավարման ոլորտում պետք է գործադրել բոլոր միջոցները բարձր արդյունավետություն ապահովելու համար:

«Հանրային մակարդակում յուրաքանչյուր խնդիր պետք է արագ լուծում ստանա: Հատկապես պարենամթերքի մատակարարման հարցում թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում պետք է նվազագույն հարցեր չառաջանան»,- ասել է նախագահը՝ հանձնարարելով բացել «թեժ գիծ» (+374 97 55 55 90):

Խորհրդակցության ժամանակ առանձին ընթացակարգով քննարկվել են նաև ստեղծված իրավիճակում հնարավոր խնդիրները և դրանց լուծմանն ուղղված արագ արձագանքման մեխանիզմները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am