1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի եվրապարտատոմսերի դեբյուտային թողարկումն ամբողջությամբ մարվել է

Հայաստանի եվրապարտատոմսերի դեբյուտային թողարկումն ամբողջությամբ մարվել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը կապիտալի միջազգային շուկայում 2013 թվականի սեպտեմբերին իրականացրել էր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պետական պարտատոմսերի (եվրապարտատոմսեր) դեբյուտային թողարկում։  2015 և 2019 թվականներին իրականացվել էին այդ պարտատոմսերի հետգնումներ՝ համապատասխանաբար 199.9 մլն ԱՄՆ դոլար և 402.4 մլն ԱՄՆ դոլար չափով, որի արդյունքում շրջանառության մեջ մնացած պարտատոմսերի ծավալը կազմում էր 97.7 մլն ԱՄՆ դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ամբողջությամբ մարել է դեբյուտային արտարժութային պետական պարտատոմսերը՝ վճարելով 100.6 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ արժեկտրոնի գումարը՝ 2.9 մլն ԱՄՆ դոլար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]