Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ճապոնիան մեղմացրել է օտարերկրացիների մուտքի սահմանափակումները

Ճապոնիան մեղմացրել է օտարերկրացիների մուտքի սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան, ինչպես եւ պլանավորել Էր, հոկտեմբերի 1-ին մեղմացրել Է երկիր օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումները, որոնք մտցվել Էին COVID-19-ի պատճառով, բայց այդ մեղմացումը չի վերաբերում զբոսաշրջիկներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնիայի ԱԳ նախարարության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, եւ ինչպես արդեն հայտարարվել Էր սեպտեմբերի 25-ին, ուսանողական այցագրերով բոլոր երկրների քաղաքացիները, ինչպես նաեւ նրանք, ովքեր աշխատում են ճապոնական ընկերություններում, բացի բիզնեսմեններից, այժմ կկարողանան երկիր մուտք գործել երկշաբաթյա կարանտին պահպանելու պայմանով՝ նրանց գործատուների կամ հովանավոր- կազմակերպությունների հսկողության ներքո:

Սակայն, ինչպես հաղորդում Է նախարարությունը, առայժմ այն անձանց թիվը, որոնց մուտքը թույլատրված Է, կսահմանափակվի բաժնաչափով: Սպասվում Է, որ հետագայում այն կընդլայնվի օդանավակայաններում կորոնավիրուսի թեստավորման կետերի թողունակության մեծացման համեմատ: Այս տարի ավելի վաղ COVID-19-ի համավարակի ժամանակ Ճապոնիան փակել Էր աշխարհի 159 երկրներից ու տարածաշրաններից մուտքը երկիր եւ վերջին ժամանակներս սկսել Է այն աստիճանաբար բացել առանձին երկրներից գործարարների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am