Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայերի մարտական ​​ոգին, հայրենի երկիրը պաշտպանելու պատրաստակամությունը տպավորիչ է. Օլեքսանդր Բոժկո

Հայերի մարտական ​​ոգին, հայրենի երկիրը պաշտպանելու պատրաստակամությունը 
տպավորիչ է. Օլեքսանդր Բոժկո

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիները ի վիճակի չեղան իրականացնել անակնկալ հարձակման գործոնը` ներխուժել Լեռնային Ղարաբաղի խորքերը, և հիմա տեղում դոփում են, իսկ հայերին հաջողվեց վերականգնել կորցրած դիրքերը: Ուստի իզուր չեն ասում, որ բանակն առաջին հերթին ուժեղ է իր մարտական ոգով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն:

«Երեկ ընկերս ասաց, որ երբ Լեռնային Ղարաբաղում հայտարարվեց ընդհանուր զորահավաք, այն ավարտվեց հինգ ժամվա ընթացքում: Հինգ ժամվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ն ամբողջությամբ համալրվեց: Հայերի մարտական ոգին, հայրենի երկիրը պաշտպանելու պատրաստակամությունը տպավորիչ է: Ինչպես նաև՝ նրանց հավատը հաղթանակին: Նախօրեին կայացած մամուլի ասուլիսում Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ մարտերի վերջին մի քանի օրվա ընթացքում հակառակորդը ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի այնպիսի կորուստներ է ունեցել, ինչպիսին ունեցել է ղարաբաղյան առաջին պատերազմի ողջ ընթացքում, և դա չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը զգալիորեն գերազանցում է Հայաստանի զինված ուժերին զենքի քանակով ու որակով»,- ընդգծել է Բոժկոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am