Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գեներալը պատմել Է Սիրիայում Ռուսաստանի ռազմակայանների մասին

Գեներալը պատմել Է Սիրիայում Ռուսաստանի ռազմակայանների մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Հմեյմիմում եւ Տարտուսում տեղակայված ռազմակայանները Ռուսաստանի համար շահավետ են ոչ միայն ռազմական եւ քաղաքական, այլեւ տնտեսական տեսակետից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի նախկին պետ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Սերգեյ Չվարկովը: Նա «բացառիկ կարեւոր Է» համարել Սիրիայում Ռուսաստանի ռազմակայանների առկայությունը:

«ՌԴ-ի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները հարկ Է ճանաչել հիմնավորված եւ ճիշտ, որպեսզի այնտեղ տարբեր լիբերալ տնտեսագետներ չփորձեն հայտարարել տվյալ որոշումների չափազանց ծախսատարության մասին: Եթե տվյալ խնդրին մոտենանք համակարգված ձեւով, քաղաքական շահավետության մասին չեմ խոսի, բայց նաեւ Սիրիայում ռազմակայաննների տեղակայման տնտեսական նպատակահարմարությունն Է դառնում ակներեւ»,-ասել Է Չվարկովը, որը կենտրոնը գլխավորել Է 2016 թվականին: Նա պարզաբանել Է, որ խոսքն առաջին հերթին նավթագազային սեկտորի, գյուղատնտեսության եւ լոգիստիկայի մասին Է: «Հարկավոր Է միայն ներքաշվել այդ խնդրի մեջ: Բայց ջուրը ջրաղացին լցնելը միշտ չԷ, որ ալյուր ստանալ Է նշանակում: Պարզապես հացահատիկ Է հարկավոր»,-հավելել Է գեներալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am