Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բայդենը Թրամփի ադմինիստրացիային կոչ է արել պահանջել Թուրքիայից հեռու մնալ հակամարտությունից

Բայդենը Թրամփի ադմինիստրացիային կոչ է արել պահանջել Թուրքիայից հեռու մնալ 
հակամարտությունից

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիային կոչ է արել պահանջել Թուրքիայից հեռու մնալ արցախա-ադրբեջանական հակամարտությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բայդենը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ արագորեն աճում է զոհերի թիվը, Թրամփի ադմինիստրացիային անհրաժեշտ է անհապաղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին իրավիճակի ապաէսկալացման կոչ անել: Նա (Թրամփը թղթ.) նաև պետք է մյուսներից, այնպիսին, ինչպիսին Թուրքիան է, պահանջի հեռու մնալ այդ հակամարտությունից»,- գրել է Բայդենը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 17 տանկ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am