Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայերն այսօր»-ն սկսել է սփյուռքահայերի կողմից հայ զինվորին աջակցության ֆլեշմոբ

«Հայերն այսօր»-ն սկսել է սփյուռքահայերի կողմից հայ զինվորին աջակցության ֆլեշմոբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Սփյուռքի բաժնի «Հայերն այսօր» լրատվական հարթակը ֆլեշմոբ է սկսել, որի նպատակն է, որ սփյուռքահայերն իրենց մաղթանքներով աջակցեն սահմանը պաշտպանող զինվորին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղորդագրության մեջ նշված է. «Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,

Գիտեք, որ մեր զինվորներին միշտ էլ ոգևորել են մեր մաղթանքները, դրանք նրանց տոկոնություն են հաղորդել, օգնել են, որ վճռականությունը կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի։ Հիմա ժամանակն է, որ կրկին նրանց օգնենք, կրկին ոգեշնչենք, կրկին ոգևորենք։

Սիրելի՛ սփյուռքահայեր,

Սպասում ենք ձեր տեսաուղերձներին, որտեղ ձեր մաղթանքը կհղեք։ Թեկուզ հեռվից, թեկուզ փակ սահմանների պայմաններում, բայց ձեր տեսաուղերձով կլինեք մեր զինվորների կողքին։ Խնդրում ենք ձեր վիդեոները տեղադրել Ֆեյսբուքի ձեր էջում, նշել «Հայերն այսօրի» ֆեյսբուքի էջը և մենք դրանք կհրապարակենք մեր հարթակներում։

Անպայման օգտագործեք #StopAzerbaijaniAggression#StopAliyev#ArtsakhStrong հեշթեգերը»։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում, ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա, ավելի քան 370 զինվորական։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am