Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Եվրոպական խորհրդարանի պատգամավորն աջակցություն է հայտնել Հայաստանին և Արցախին

Եվրոպական խորհրդարանի պատգամավորն աջակցություն է հայտնել Հայաստանին և 
Արցախին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր Շարլի Վեյմերսը աջակցություն է հայտնել Արցախին և Հայաստանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վեյմերսը Հայաստանին և Արցախին աջակցող գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ: Ադրբեջանին կոչ եմ անում դադարեցնել բոլոր սադրանքները: Արցախում մարդիկ պետք է ապրեն ազատության և խաղաղության մեջ: ԵՄ-ն պետք է Թուրքիայից պահանջի  դադարեցնել գաղտնի ռազմական աջակցությունն այս ագրեսիային »,- գրել է նա:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում, ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա, ավելի քան 370 զինվորական։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am