Հայկական կողմը որոշ հատվածներում դիրքային բարելավում է արձանագրել. ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ
2 րոպեի ընթերցում
![Հայկական կողմը որոշ հատվածներում դիրքային բարելավում է արձանագրել. ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1029312.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում դիրքային փոփոխություններ, բնականաբար, եղել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսին այս մասին ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
«Դիրքային փոփոխություններ, բնականաբար եղել է: Գիշերվա ընթացքում տեղի էն ունեցել համառ մարտեր, որոշ հատվածներում դիրքերը վերականգնվել են: Համազորային ժամանակակից մարտում, օգտագործելով արդի սպառազինությունը, դինամիկան անընդհատ աճում է և ժամ առ ժամ դիրքային փոփոխություն է տեղի ունենում»,- ասաց Սարգսյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն ունի 400-ից ավելի կենդանի ուժի կորուստ: Խոցվել են հակառակորդի 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 4 ուղղաթիռ: