Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

2022թ.-ին կիբեռգրոհներից համաշխարհային տնտեսության կորուստները կարող են կազմել 8 տրլն դոլար. Լավրով

2022թ.-ին կիբեռգրոհներից համաշխարհային տնտեսության կորուստները կարող են 
կազմել 8 տրլն դոլար. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականին կիբեռգրոհների պատճառով համաշխարհային տնտեսության կրուստները կարող են հասնել 8 տրլիոն դոլարի: Այդ մասին ասված Է «ՎնեշնեԷկոնոմիչեսկիե սվյազի» հանդեսի համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հոդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ համաշխարհային հանրակցության հանդեպ ծառանում Է «կիբեռհամավարակը»:

«Խորը մտահոգություն են առաջացնում կիբեռահաբեկչության գրոհները, համաճարակի շրջանում արձանագրված «հարձակումների» աճը առողջապահության օբյեկտների, ֆինանսական, կրթական կառույցների, միջազգային կազմակերպությունների վրա»,- նշել Է նա: Լավրովը նշելԷ, որ հանցավոր գործունեությունը կիբեռտարածությունում, Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) վարկանիշի համաձայն, մտնում Է գլոբալ ռիսկերի հնգյակի մեջ եւ սպառնում Է ամբողջ ճյուղերի գոյությանն ու հաջող գործունեությանը:

«ՀՏՖ-ի տվյալներով՝միայն 2019 թվականին կիբեռգրոհներից համաշխարհային տնտեսության կորուստները գնահատվում են 2,5 տրիլիոն դոլար, իսկ 2022 թվականին այդ ցուցանիշը կարող Է հասնել 8 տրիլիոն դոլարի»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am