Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրել է անգործության մեջ

Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրել է անգործության 
մեջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրել է անգործության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Էրդողանի խոսքերը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայի նախագահն ի պատասխան տարբեր երկրների կոչերի, որ, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր Թուրքիան պետք է զսպվածություն ցուցաբերի Արցախի հարցում, նշել է, թե այժմ ԼՂ հիմնախնդիրը պետք է մեկընդմիշտ լուծում ստանա և չպետք է համանախագահող երկրներն իրեն խորհուրդներ տան այդ հարցի վերաբերյալ:

«ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան շուրջ 30 տարի չեն կարողացել լուծել այս խնդիրը: Իսկ հիմա նրանք բոլորը խորհուրդներ են տալիս»,- նշել է Էրդողանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am