Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թեյլոր Սվիֆթը գերազանցել է Ուիթնի Հյուսթոնի ռեկորդը Billboard 200 չարթում

Թեյլոր Սվիֆթը գերազանցել է Ուիթնի Հյուսթոնի ռեկորդը Billboard 200 չարթում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեյլոր Սվիֆթը գերազանցել Է Ուիթնի Հյուսթոնի ռեկորդը Billboard 200 չարտի առաջին հորիզոնականում գտնվելու ընդհանուր ժամանակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Billboard-ը:

Նրա վերջին "Folklore” ալբոմը յոթերորդ անգամ վերին հորիզոնական Է բարձրացել (ռելիզից ինը շաբաթ անց), եւ արդյունքում՝ միագումար, իր մյուս սկավառակների հետ միասին, նա չարթում առաջատարն Է արդեն 47 շաբաթ:

Երգչուհիների շրջանում նախորդ ռեկորդը պատկանել Է Ուիթնի Հյուսթոնին, որն ընդհանուր առմամբ (չորս տարբեր ալբոմներով) առաջին տեղը պահել Է 46 շաբաթ:

Billboard 200 հիթ շքերթի առաջատարների ցուցակում Թեյլոր Սվիֆթին այժմ գերազանցում են միայն տղամարդիկ, քանի որ The Beatles-ն առաջին հորիզոնականն զբաղեցրել Է 132 շաբաթ (19 ալբոմներով), Էլվիս Փրեսլին՝ 67 շաբաթ, Հարթ Բրուքսը՝ 52, իսկ Մայքլ Ջեքսոնը՝ 51 շաբաթ:

Ամսվա սկզբին Թեյլոր Սվիֆթի "Folklore”-ը դարձել Է չորս տարվա ընթացքում առաջին սկավառակը, որը Billboard 200-ում վեց շաբաթ անընդմեջ մնացել Է առաջին հորիզոնականում: Ավելի վաղ, 2016 թվականին, ռեփեր Drake-ին հաջողվել Է չարթերի վերեւում 13 շաբաթ մնալ "Views" ալբոմով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am