Ադրբեջանը սադրանք է պլանավորում Նախիջևանի ուղղությամբ. infoteka24
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը սադրանք է պլանավորում Նախիջևանի ուղղությամբ. infoteka24](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1029087.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը սադրանք է պլանավորում Նախիջևանի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է infoteka24-ը:
Նշվում է, որ պլանավորվող սադրանքի նպատակն է Հայաստանին մեղադրել Նախիջևանի վրա հարձակվելու մեջ և Թուրքիային կոնֆլիկտի մեջ ներգրավել, որպեսզի իր տարածքում թուրքական զորքեր տեղակայի: Պլանավորվում է նման հայտարարությամբ հանդես գալ Ադրբեջանի անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո:
Կայքը հավելում է, որ նման գործողությունները Արցախում սադրանքի շարունակությունն են, որի ուղղությամբ ադրբեջանական զորքերը հարձակում են ձեռնարկել: