Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը նպաստող փոփոխություններ

«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը 
նպաստող փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ում նախատեսվում է իրականացնել բարեփոխումներ, ներդնել ծրագրեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Զինառ» ՓԲԸ տնօրեն Արմեն Սարգսյանն ասաց, որ «Զինառ»-ում իրականացվում են մեծ և շրջադարձային փոփոխություններ, ինչը կնպաստի զինծառայողների կենցաղի բարելավմանը:

«2019 թվականին իրականացված փորձական պիլոտային ծրագրի արդյունքներից ելնելով «Զինառ» ՓԲԸ-ի կողմից կազմակերպվել են սուրճի վենդինգային սարքերի ծառայություններ մատուցելու աճուրդներ, մասնակցել է 48 տնտեսվարող սուբյեկտ, հաղթող է ճանաչվել նրանցից 31-ը: 2020 թ-ին նախատեսվում է իրականացնել ևս մի քանի ծրագիր, որոնք ուղղված են խանութ-թեյարանների արդիականացմանը, ինչպես նաև մրցութային կարգով դրանց գործունեությունը հանձնելու տնտեսվարող սուբյեկտներին: Իրականացվելու է նաև շուկայականից ցածր գներով զինծառայողներին դաշտային համազգեստի լրակազմով ապահովումը»,- նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է նաև զինծառայողների համար քիմմաքրման ծառայություններ մատուցելու ծրագիրը:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բարելավենք զինծառայողների կենցաղն ու ապրելակերպը»,- ընդգծեց Սարգսյանը և վստահեցրեց, որ «Զինառ»-ը կանգնած է հեղափոխության ուղու վրա:

Ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Զինառ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 908 որոշման համաձայն: Ընկերության բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հիմնադրի լիազորությունները վերապահված են Պաշտպանության նախարարությանը:

Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն (այդ թվում՝ մեծածախ և մանրածախ առևտուր, կենցաղային սպասարկման ծառայություններ, զինվորական համակարգի ստորաբաժանումներում և տեղամասերում) իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը։

 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am