Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ռուսաստանը եւ Հունաստանը քննարկում են ավիահաղորդակցության վերսկսումը

Ռուսաստանը եւ Հունաստանը քննարկում են ավիահաղորդակցության վերսկսումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանն արդեն իր սահմանները բացել Է Ռուսաստանի քաղաքացիների համար եւ հանդես Է եկել երկու երկրների միջեւ թռիչքները վերսկսելու նախաձեռնությամբ. ռուսական կողմն առաջարկել Է դա անել հոկտեմբերի 1-ից, երկու երկրների օդագնացության իշխանությունները բանակցություններ են վարում չվերթների վերսկսման պայմանները որոշելու շուրջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայում Հունաստանի դեսպանությունում: Ավելի վաղ Հունաստանը սեպտեմբերի 7-ից թույլատրել Էր շաբաթը 500 ռուսասաստանցիների մուտքը երկիր: Հաղորդվել Է, որ Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հունաստանի տարածք մուտք գործել բացառապես օդային տարածությամբ՝ Աթենքի, Սալոնիկի եւ Հերակլիոնի օդանավակայանների միջոցով: Ռուսաստանի քաղաքացիները պետք Է իրենց հետ ունենան ՊՇՌ-ի մեթոդով COVID-19-ի բացասական լաբորատոր թեստ, որը վերցրել են ոչ ուշ, քան Հունաստան ժամանելուց 72 ժամ առաջ, անգլերեն լեզվով տեղեկանք, որի վրա նշված են բոլոր տվյալները:

«Հունաստանն արդեն բացել Է սահմանները Ռուսաստանի քաղաքացիների համար եւ առաջարկել Է վերսկսել երկու երկրների միջեւ թռիչքները՝ համավարակի հետ կապված ներկա իրադրությանը համապատասխան: Սպասում ենք ռուսական կողմի պատասխանին: Հոկտեմբերի 1-ի ամսաթիվն առաջարկվել Է ռուսական կողմը»,-գործակալությանն ասել են Հունաստանի դեսպանատանը:

Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ ներկայում Ռուսաստանի եւ Հունաստանի օդագնացության իշխանությունների միջեւ բանակցություններ են ընթանում թռիչքների հնարավոր վերսկսման պայմանները որոշելու շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am