Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դպրոցականների շրջանում կորոնավիրուսով վարակվածության աճ չի նկատվում. մանրամասնում է մասնագետը

Դպրոցականների շրջանում կորոնավիրուսով վարակվածության աճ չի նկատվում. 
մանրամասնում է մասնագետը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում վերջին երկու շաբաթվա ընթացքում դպրոցականների շրջանում՝ 6-17 տարեկան երեխաների տարիքային խմբում,  կորոնավիրուսով վարակվածության աճ չի նկատվում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

«Եթե համեմատում ենք սեպտեմբերի առաջին կեսի ցուցանիշը երկրորդ կեսի տվյալների հետ, ապա տեսնում ենք, որ դպրոցականների շրջանում ոչ միայն կորոնավիուսով վարակվածության աճ չի եղել, ընդհակառակը, նվազել է: Ամեն դեպքում, դեռ վաղ է եզրահանգումներ անելը, երկու շաբաթ է, ինչ դասընթացներն ընթանում են: Դեռ մի քիչ էլ պետք է սպասենք ամբողջական պատկերն ունենալու համար: Կարող ենք ասել, որ հանրապետությունում վարակվածության թվերի աճն այս փուլում կապված չէ դպրոցների բացման հետ»,-ասաց Լուսինե Պարոնյանը:

Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48 643 դեպք, որոնցից 43 401-ն` առողջացած: Վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 392 նոր դեպք և 135 առողջացած։ Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով՝ մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am