Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Հարավկորեացի կորած պաշտոնյային գնդակահարել են ԿԺԴՀ-ում, հայտարարել են Սեուլում

 Հարավկորեացի կորած պաշտոնյային գնդակահարել են ԿԺԴՀ-ում, հայտարարել են Սեուլում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի ձկնորսության վերահսկության ծառայության աշխատակիցը, որը հերթապահության ժամանակ կորել Էր ԿԺԴՀ-ի հետ սահմանային ջրերում, գնդակահարվել Է Հյուսիսային Կորեայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաստատում են Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ձկնորսության վերահսկության ծառայության 47-ամյա քարտուղարը Արեմտյան ծովում (Դեղին ծով) անհետ կորել Էր սեպտեմբերի 21-ի ցերեկը տեսչական կատերով Փոքր Յոնպհյոն կղզու մոտ հերթապահության ժամանակ, կղզի, որի կողքով անցնում Է Հարավային եւ Հյուսիսային Կորեաների միջեւ տարածքային ջրերի սահմանը: Գործընկերները կատերից պաշտոնյայի կորելու մասին հայտարարել են, երբ նրան չեն հայտնաբերել ճաշի ժամանակ: Տախտակամածին մնացել Էին տղամարդու կոշիկները:

«Տարբեր հետախուզական տվյալների հանգամանալի վերլուծության արդյունքում մեր զինվորականները հաստատել են, որ Հյուսիսային Կորեայում գնդակահարել են հյուսիսկորեական ջրերում գտած մեր քաղաքացուն եւ այրել նրա մարմինը: Մենք խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի կողմից նման վայրագությունը եւ պահանջում մեղավորների բացատրություններն ու պատիժը: Մենք խստորեն նախազգուշացնում ենք, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ընկած Է Հյուսիսային Կորեայի վրա»,-ճեպազրույցում հայտարարել Է Շտաբների պետերի միավորված կոմիտեի օպերացիոն հրամանատարության ղեկավար Ան Յոն Հոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am