Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Արագածոտնի մարզպետը հիվանդանոցային բուժում է ստանում. կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է

Արագածոտնի մարզպետը հիվանդանոցային բուժում է ստանում. կորոնավիրուսի թեստի 
արդյունքը դրական է

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մարզպետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, հանձնել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ, որի պատասխանը եղել է դրական: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը ևս դրական է եղել:

«Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և բժիշկների ցուցման համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում: Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում: Շնորհակալություն եմ հայտնում մերօրյա հերոսներին՝ բժիշկներին, բոլոր բուժաշխատողներին, հիվանդանոցի սպասարկող անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային ջերմ վերաբերմունքի շնորհիվ անում են առավելագույնը, որպեսզի բոլոր հիվանդներն օր առաջ առողջանան»,- նշել է մարզպետը՝ հորդորելով լրջորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները:

Մարզպետը տեղեկացրել է, որ իր բացակայության ընթացքում իրեն կփոխարինի տեղակալ Հարություն Գուլյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ