Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շողակաթ համայնքում մինչեւ տարերվերջ կգործարկվեն արեւային ֆոտովոլտային երկու կայան

Շողակաթ համայնքում մինչեւ տարերվերջ կգործարկվեն արեւային ֆոտովոլտային երկու 
կայան

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Ծափաթաղ եւ Աղբերք գյուղերում այժմ ընթացքի մեջ են 5-ական մգվտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանների շինարարական աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Ծափաթաղում կառուցվող կայանի շինարարությունը մեկնարկել է 2019 թվականին եւ այժմ գտնվում է ավարտական փուլում: Կայանը կառուցվում է «Թուֆենկյան» հիմնադրամի ներդրած միջոցներով: Աղբերքի արեւային ֆոտովոլտային կայանը կառուցվում է «Սոլար Ֆարմ» ՍՊԸ ներդրած միջոցների հաշվին: Շնարարական աշխատանքները սկսվել են այս տարվա գարնանը եւ կավարտվեն մինչեւ տարեվերջ: Ավարտական փուլում է գտնվում նաեւ Շողակաթի 85 կվտ/ժամ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանի կառուցումը, որն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Իսկ 2020 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ Աղբերքում 5, Շողակաթում 3,4 մգվտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային նոր կայանների կառուցումը սկսելու համար:

«Արեւային կայանների շինարարության արդյունքում մեր համայնքում բացվել է 130-140 ժամանակավոր եւ 10 հիմնական աշխատատեղ: 10 մգվտ հզորությամբ երկու կայանի համար ներդրված գումարը կազմել է շուրջ 4 մլրդ դրամ: Նոր կայանների շինարարության մեկնարկը  համայնք կբերի նոր խոշոր ներդրումներ՝ մինչեւ 1 միլիարդ 300 միլիոն դրամի չափով: Արեւային ֆոտովոլտային կայանների կառուցումը ոչ միայն զարկ է տալիս մեր համայնքի տնտեսկան զարգացմանը, այլ նաեւ նպաստում է մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովմանը»,- նշեց Սուլիկո Շուշանյանը:

Խոսորով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]