Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի նախագահը հանդիպել է Դավիթ Տոնոյանի հետ

Արցախի նախագահը հանդիպել է Դավիթ Տոնոյանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել Պաշտպանության բանակի և Զինված ուժերի միջև փոխգործակցության բարձր մակարդակից՝ ընդգծելով, որ պաշտպանունակության և արտաքին անվտանգային խնդիրները գտնվում են ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այս համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն ռազմական կարողությունները:

Դավիթ Տոնոյանը ողջունել է նախագահին նախարարություն կատարած պաշտոնական առաջին այցի կապակցությամբ, և վստահեցրել, որ համադրված ու համակարգված աշխատանքների միջոցով շարունակելու են ամրապնդել հայկական երկու պետությունների անվտանգային համակարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am