Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1908 թ. սեպտեմբերի 20-ին ծնվել է Վազգեն Ա Բուխարեստցին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա-ն: 130-րդ Ծայրագույն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց: Ռումինահայ, աշխարհիկ անունն է՝ Լեւոն Կարապետ Աբրահամի Պալճյան: Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոս, հայագետ եւ ՀՀ ազգային հերոս։

-           2011 թ. սեպտեմբերի 20-ին Երեւանում տեղի ունեցավ Մատենադարանի նոր մասնաշենքի բացումը:

-           1910 թ. սեպտեմբերի 20-ին ծնվել է Քրիստափոր Թափալցյանը՝  հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

-           1969 թ. սեպտեմբերի 20-ին ծնվել է Նարեկ Ավետիսյանը՝ հայ ժամանակակից նկարիչ եւ արվեստի տեսաբան։

-           1187 թ. սեպտեմբերի 20-ին Սալահ ադ Դինը սկսեց Երուսաղեմի պաշարումը, ինչը առիթ դարձավ երրորդ խաչակրաց արշավանքների։

-           1918 թ. սեպտեմբերի 20-ին մահացել է  Ստեփան Շահումյանը՝  կոմունիստական կուսակցության եւ միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ, մարքսիստ տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am