Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Արցախի նախագահը ՀՀ ԱԳՆ պատվիրակության հետ քննարկել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

Արցախի նախագահը ՀՀ ԱԳՆ պատվիրակության հետ քննարկել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Հարությունյանը կարևորել է գործընկեր կառույցների սերտ և փոխհամակարգված աշխատանքը՝ ընդգծելով ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու գործում միասնական և ներդաշնակ արտաքին քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը։

Իր հերթին Վահագն Մելիքյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի գործընկերների հետ գործող ձևաչափով կազմակերպվող հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փորձի փոխանակմանը և համագործակցության ամրապնդմանը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ