Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արոնյանը Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում դեռևս 6-րդն է

Արոնյանը Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում դեռևս 6-րդն է

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները  2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարում կայացան արագ շախմատի 7-9-րդ տուրերը: Արոնյանը նախ զիջեց ԱՄՆ երկու ներկայացուցիչներին` Հիկարու Նակամուրային, այնուհետ Ուեսլի Սոյին, սակայն գերազանցեց Պերես Դոմինգեսին:

Այժմ Արոնյանը 18 հնարավորից հավաքելով 9 միավոր 6-րդն է: Առաջատարը 13 միավորով Ուեսլի Սոն է: Հաջորդիվ շախմատիստները կմրցեն կայծակնային շախմատում:

Արոնյանի հետ մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն, Ջեֆրին Սյոն, Ալիռեզա Ֆիրուջան և Պենտալա Հարիկրիշնան։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]