Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վարչապետը խոստացավ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպել ՔՊ գրասենյակի դիմաց իրեն սպասող քաղաքացիներին

Վարչապետը խոստացավ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպել ՔՊ գրասենյակի դիմաց 
իրեն սպասող քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպել քաղաքացիների հետ, որոնք ՔՊ գրասենյակի մոտ խնդրեցին վարչապետին լսել իրենց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Փաշինյանը մտնում էր ՔՊ գրասենյակ, երբ քաղաքացիները խնդրեցին խոսել իրենց հետ, հարցրեցին կարո՞ղ են սպասել վարչապետին հավաքից հետո:

Վարչապետն ասաց. «Կզանգենք, կկապվենք, կգաք, կհանդիպենք: Մեկ շաբաթվա մեջ»:

Քաղաքացին, ով խոսեց վարչապետի հետ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանուել Մանուկյանի թիմացիներն են, «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ներկայացուցիչներ: «Այս մի քանի ամիսների ընթացքում պահանջում ենք վարկերի հետ կապված բանկային համակարգի փոփոխություններ, տոկոսների իջեցումներ»,-ասաց նա:

Նախաձեռնության անդամները ակցիաներ են անցկացրել՝ դժգոհություն հայտնելով բանկերի, վարկային կազմակերպությունների վերաբերյալ՝ վարկերի հետ կապված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am